Ճամփորդություններ, Ուսումնական ամառ 2018թ․

Ռազմամարզական ճամբար Սևանում

WP_20180602_096

Հունիսի 2 , առավոտյան մենք մեր հերթական ջոկատով մեկնեցինք  Սևան։Ամբողջ ճանապարին մենք երգեցինք ,զրուցեցինք և բազում խաղեր խաղացինք ,անգամ հասցրեցինք հոգնել այդ ընթացքում։Երբ հասանք տեղ , չորս ընկերուհիներով արագ կահավորեցինք մեր սենյակը ,օգնեցինք մնացածին և շտապեցինք ուսումնասիրել տարածքը ։Փայտեր հավաքեցինք գիշերվա խարույկի համար ,և երբ , որ ժամանակն էր արդեն վառելու այն ,մենք վերցրեցինք մեր բոլոր քաղցրավենիքներն ու կիթառները և տեղավորվեցինք կրակի շուրջ։Ողջ գիշեր մենք վայելում էինք թե ինչպես  է զեփյուռի սոսափը խառնվում կիթառի մեղեդու հետ և ստացվում մի հրաշք զգացողություն , որը բառերով  լիովին նկարագրել  չես կարող։Հետո  բոլորս գնացինք  մեր տնակներն  և ուժասպառ քնեցինք ։Ողջ գիշերը մեր ուսուցիչները չէին քնում, ու անընդան դուռը թակելով հարցնում էին ,թե՞ արդյոք չենք մրսում կամ պետք է մեզ ,որևէ  բան։Հաջորդ օրը վաղ առավոտյան բոլորս արթնացանք և սկցեցինք մեր առավոտը մարզումներից։Վազեցինք ,մարզվեցինք ու հանգիստ գնացինք նախաճաշելու ։Կուշտ կերանք և սկսեցինք մեր օրը լիովին։Երբ եղանակը տաքացավ բոլորս սլացանք դեպի ջուրը։Այթէ լողացինք 😂😏․․․․․․

Հետո շատ խաղեր խաղացինք և տեսեք դրա արդյունքը

WP_20180603_113.jpg

Այս գրշեր նույնպես հավաքվեցինք կրակի մոտ ,բայց այս անգամ ավելի եռանդով։

WP_20180602_124

Գիշերը մեր սենյակում ,արդեն հասցրել էի տխրել ,որ վաղը արդեն մեկնում ենք բայց ուրախ մթնոլորտը վարակիչ էր։ Ողջ գիշեր չքնեցինք  ,զրուցեցինք  ,երգեցինք անգամ պարեցինք😂😅🤣🤗🤩․․․․

Առավոտյան էլի լողացինք ու արդեն շարժվեցինք դեպի մեր երկրորդ տուն Մխիթար Սեբաստացի կրթահամալիր․․😍

Միկերպ իրարից բաժանվելուց հետո գնացինք տուն ։Ես համոզված եմ ,որ իմ և բոլոր այնտեղ գտնվողների հուշերում դեռ այս արկածները երկար կմնան։Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ճամփորդությանը։

Շնորհակալություն մեր ուսուցիչներին հանձինս մեր սիրելի ընկեր Վարդուհու։❤❤💕💖

Ֆոտոպատում՝

 

 

Реклама
Ուսումնական ամառ 2018թ․

Չինաստանի և չինական մշակույթի հետ ծանոթացում։ Չինարենի դասընթացներ ․

Արդեն մի քանի անգամ է մենք մասնակցում ենք մեր կրթահամալիրում կազմակերպված չինարենի դասընթացներին ,որը անցկացնում է Mandarin school-ը։

WP_20180606_002

Դասերն անցնում են այնքան հետաքրքիր ,որ աշակերտները նորից ու նորից են պահանջում հանդիպում չինարենի ուսուցիչների հետ։

WP_20180606_004

Անգամ մեր ուսուցիչներն են սիրով մասնակցում դասընթացներին։

Նախորդ անգամ մեզ ծանոթացրին Չինաստանի ,նրա մշակույթի հետ։Սովորեցինք հիմնական կանոնները։Այս անգամ մենք ուսումնասիրեցինք չինական պոեզիան, սովորեցինք 7 հիերոգլիֆներ և մի քանի երկխոսություններ։

WP_20180606_006

 

 

 

 

 

 

Հուսով եմ որ այս դասընթացները կկրկնվեն ։Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ հանդիպմանը։

Ուսումնական ամառ 2018թ․, Քիմիա

Ձրածինը ապագայի վառելիք

Մենք այսօր Տիկին Վեներաի հետ ուսումնասիրեցինք ջրածնի առանձնահատկությունները:Իմացանք ,որ մարդկանց վաղեմի երազանքն է ջրածնից անվըանգ միջոցներում վառելիք ստանալ:
Երկար բանակցությունից հետո մենք կատսրեցինք փորձը և հաստատեցինք այն վարկածը ,որ ջրածնից կարելի է վառելիք ստանալ:Իհարկե փորձը անցավ անվտանգ , որովհետև այն կատարվեց փոքր ծավալով և ամենակարևորը ուսուցչի զգոնության հետևանքով:
Ես շատ սիրեցի Տիկին Վեներաին իսկ նա մեզ , շնորհավորելով մեզ երեխաների պաշտպանության տոնի կապակցությամբ և մաղթելով նորանոր հանդիպումներ:

Ուսումնական ամառ 2018թ․

Իմ ուսուցիչները

Բոլորն էլ գիտեն ,որ ուսուցիչները շատ կարևոր դեր ունեն մարդկանց կյանքում քանի , որ կրթում և պատրաստում են նրանց կյանքի դժվարություններին ։Փոքր տարիքում երեխաների առաջին կուռքերը դառնում են նրանց ուսուցիչները և  երեխաները փորձում են նրանց նմանվել ։Մեր դպրոցում երեխաները երկմտանքի արջև են կանգնում , որովհետև բոլոր ուսուցիչներն էլ շատ լավն են ։ Օրինակ ինձ ամեն մի ուսուցիչ դուր է գալիս յուրովի։Ընկեր Վարդուհին ինձ դուր է գալիս իր խստությամբ և բարիությամբ ,Ընկեր Երանուհին իր գրական պաշարների հարստությամբ և զգոնությամբ ,Ընկեր Անուշը իր սիրալիրությամբ և  դյուրին բացատրելու կարողությամբ, ընկեր Էմանուելը իր ամենագիտությամբ և արագությամբ և այդպես շարունակ։Ես հպարտ եմ ,որ սովորում եմ նման ուսուցիչնրով շրջապատված։Ես ուզում եմ ,որ աշխարհի բոլոր երեխաները գոնե մեկ օրով հայտնվեն իմ փոխարեն և զգան թե ինչ երջանիկ եմ ես ,որ սովորում եմ այստեղ ։Անգամ հայտնի ճանապարհորդ Րօֆֆի Պետրոսյանն էր հիացած մնացել մեր դպրոցով և ասաց ,որ երբ երեխա ունենա անպայման կբերի մեր դպրոց։ Երբ նա հարցրեց թե ինչու ենք բոլորս այդքան ուրախ և , ինչն ենք մենք գնահատում  ամենից շատ մեր դպրոցում ,բոլորս միաձայն ասացինք ՝ ազատությունը։Ահա թե ինչ է ամենակարևորը ,որը մենք ստանում ենք մեր դպրոցից և ուսուցիչներից։

Ֆիզիկա

Հավասարաչափ արագացող շարժում

1.Որքան ժամանակում սահնակը,շարժումն սկսելով դադարի վիճակից ,կանցնի 72մ ճանապարհ,եթե շարժվում է հաստատուն` 4մ/վ2:

a = v/t

a = 72մ/4մ/վ= 18մ/վ

2.Ավտոնեքենան դուրս գալով կանգառից,10վ-ում անցնում է 400մ ճանապարհ: Մեքենայի շարժումը համարելով հավասարաչափ արագացող`որոշեք այդ շարժման արագացումը և մեքենայի վերջնական արագությունը:

V = S/t

V = 400մ/10վ = 40մ/վ

a = V/t

a = 4մ/վ2

Հայոց լեզու, գրականություն

Գործնական քերականություն 21.05-25.05

Գործնական քերականություն

1.Ընդգծի՛ր ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն):

Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։

2.Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը։

  1. Քաղաքապետարանը վերջերս մի որոշում է ընդունել, (ըստ որում, ըստ որի) ՝ բոլոր բնակարաններում պետք է ջրչափներ տեղադրվեն։
  2. Տեսնում ես՝ մենք մի մեքենայում չենք տեղավորվում, երեխան թող գա (քո, քեզ) հետ։
  3. (Հանձին, հանձինս) պարոն Կարապեյանի՝ մեր դպրոցն ունի բանիմաց, կրթական գործը լավ պատկերացնող , բարձր նկարագրի տեր տնօրեն։
  4. Համալսարանի ուսանողներ հարգում են նրան՝ որպես լավագույն ( դասախոս, դասախոսի
  5. Ի տարբերություն խաղի մյուս (մասնակիցների, մասնակիցներից)՝ դարպասապահը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով։

3.Փակագծերում տրված տարբերակներից մեկը ընտրի՛ր և ընդգծի՛ր։

  1. Այսօր հայոց պատմական Արցախ աշխահը մեծ մասով ազատագրվել է ադրբեջանական գերիշխանությունից (ի շնորհիվ, շնորհիվ) հայ անձնուրաց ազատամարտիկների։
  2. Վիրավոր ըկերոջ կյանքը փրկելու համար, (փոխանակ, փոխարեն) շտապ օգնություն կանչելու, վազել էր հոր հետևից։
  3. Ի՞նչ կար այդ անհունի մեջ, այդ արծաթազօծ լույսի (ներքո, ներքև)։
  4. Փաստաբանը շատ կարճ ժամանակում հասցրեց հանգամանորեն ծանոթանալ (փաստերին, փաստերի հետ)։
  5. Այդ (հարցի վրա, հարցին) ուզում եմ անդրադառնալ մի քանի առումներով։4.Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն
    ուղղի՛ր:
    Ա.Դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:
    Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբար:
    Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:                                                                                  Փրփուր ,շամփուր,թուղպ
  6. Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:
    Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ,
    (կապույտ) ավաք:                                                                                                                             արքա
  7. Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, արդյոք, բրդել, կարդալ, երդում, արդյունք,
    արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ :
    Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք,
    անօդևան, բացօդյա:

    դրթել, բրթել,արթնանալ,շքերթ,շանթահարել,անօթևան,բացօթյա

5.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ
փոփոխություննե՛ր արա):
Երբ որ որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում
էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Երբ աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ,
երբ)
Քանի դեռ կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները
ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ: Ուստի նրանք որոշեցին խայթոցով վնասել
մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Թեև ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)